
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտ 30 տարի (1992-2022) աշխատել եմ Հայաստանի պետական ռադիոյում և հարկ եմ վճարել։ Իրանում ևս աշխատանքի 10 տարվա ստաժ ունեմ, երկու համալսարան եմ ավարտել՝ Իրանում և Հայաստանում։ Բանակ էլ ծառայել եմ։ Բառարանների հեղինակ եմ։ Ինձ համար թոշակ են նշանակել 41,000 դրամ՝ առանց պարգևավճարի։ Իրենց համար քանի միլիոնանոց աշխատավարձից բացի, երեք միլիարդ դրամ պարգևավճար են նշանակել, որից 18,000,000-ը՝ վարչապետին։ 8-րդ կետով էլ գրել են «հույժ գաղտնի», որ երեք միլիոն վարչապետերը հանկարծ չիմանան։ Հեղափոխությունից կոմֆորմիզմ մեկ քայլ է»։
Աղբյուրը` Տիգրան Դավուդյան