Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ Ղազինյան

Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը, ի թիվս այլ ապօրինությունների, վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման, որի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունն ու օրենքները, մարդկային տարրական արժեքներն ու սկզբունքները։

 

Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման։

 

Ապօրինի ազատազրկված լինելով և գիտակցելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արդարության և օրինականության հասնելու անհնարինությունը՝

 

Նարեկը դիմեց բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի։

 

Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը և պատրաստ լինել Հայաստանում օրինականության և արդարության վերականգնման համար ակտիվ պայքարին։

Leave a Comment