Պայթյուն Չինաստանի գործարանում․ զոհվել է 2 մարդ, 78-ը տեղափոխվել է հիվանդանոց



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի հյուսիսում՝ Վերին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտնվող գործարանում․ զոհվել է 2 մարդ, 78-ը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Սինխուան։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը, տեղական ժամանակով մոտ 15:00-ին, Baogang United Steel-ի թիթեղյա գլանափաթեթների արտադրության գործարանում, որը գտնվում է Բաոտոու քաղաքի արևմտյան մասում։

Իրականացվում է լայնածավալ փրկարարական գործողություն։ Մոբիլիզացվել են ուժեր ինքնավար շրջանից, Բաոտոու քաղաքից և Կունդուլուն շրջանից։

Ոստիկանությունը դեպքի վայր է ուղարկել ավելի քան 170 ծառայող, ավելի քան 70 միավոր տեխնիկա և հինգ անօդաչու թռչող սարք։ Հրշեջներն ու փրկարարական ծառայությունները դեպքի վայր են ուղարկել ավելի քան 130 ծառայող։

Պայթյունի պատճառը, որը զգալի ստորգետնյա ցնցումներ է առաջացրել մոտակա շրջաններում, դեռևս պարզվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment