Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են: Կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակել են պետական լրատվամիջոցները, ցուցարարների, անվտանգության ուժերի և ոստիկանության մահերը վերագրվել են «քաղաքային ահաբեկչական հանցագործներին»։
Վերջին օրերին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները ցուցարարներին որպես «զինված ահաբեկիչներ» են որակել և չեն հիշատակել Իրանում իշխանափոխություն պահանջող քաղաքացիների բազմաթիվ հավաքները։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հետևո՞ւմ եք Իրանում կատարվող դեպքերին, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կավարտվի»։
Հարցվածների մի մասը հույս հայտնեց, որ Իրանում պատերազմ չի լինի, որոշներն էլ ասացին, որ չեն հետաքրքրվում։
«Հետևում ենք ու շատ ցավում ենք այնտեղի իրավիճակի համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ կարծիք հայտնեց, որ խնդիրն առանց պատերազմ կլուծվի։ «Ինձ թվում ա՝ առանց պատերազմի հարցը կլուծվի։ Իրանի ժողովուրդը խելացի ա, իրանք հնարը կգտնեն երկխոսության և տենց էլ կվերջանա, կհանգստանա իրադրությունը»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դա անհայտ հարց է։ «Ես կանխատեսող չեմ, իրանց ժողովուրդը, իրանց երկիրը։ Երևի կհանդարտվեն կամ հետո նորից կսկսեն։ Իրանք չեն ուզում կրոնական երկիր ունենան, արդեն հասկացել են։ Տեսեք, թե ինչ են անում իրանցիները մեր երկրում, չգիտեմ, անհայտ հարց ա։ Տո մենք էդքան դարդուցավ ունենք մեր երկրում, մեզ պետք ա Իրանը։ Հարևան ա, թող մնա հարևան»,- ասաց նա։
«Չեմ հետևում, հետաքրքրություն չունեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․