2027-ից խանութներում պոլիէթիլենային տոպրակներ չեն լինի. աղբի պարկերը կլինեն վերամշակված հումքից


2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել խանութներում պոլիէթիլենային տոպրակների առկայությունը, բացառություն կլինեն վերամշակված հումքից արտադրված աղբի պարկերը:


Շրջակա միջավայրի նախարարության մշակած և Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կընդունվի ԱԺ-ում քննարկումից հետո միայն:


Մինչ այդ՝ կարծիքները տարբեր են: Խոսվում է ոչ միայն վնասակարության դեմ անհրաժեշտ քայլի, այլև արտադրողների համար հնարավոր խնդիրների առաջացման մասին: 


Նախարարությունից նշում են՝ արգելքի նպատակը պլաստիկ արտադրանքի գործածության կրճատումն է, իսկ արտադրողներին վերապրոֆիլավորվելու և նոր շուկաներ գտնելու ժամանակ է տրվել:


Արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը չեն արգելվի: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթե, կտորե բազմակի օգտագործման տոպրակները, նաև թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասքը, փայլաթիթեղյա տարաները:


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ3

Leave a Comment