1 դրամ աշխատավարձը արդար հատուցում է երկրի ղեկավարին, որտեղ 500․000 աղքատ կա․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է կատարել․

«1 դրամ աշխատավարձը դա արդար հատուցում է ամեն երկրի ղեկավարին ում երկրում 500.000 աղքատ մարդ կա: Անգամ շատ է:

Վերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին:

ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ որ բան , քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու պարգևավճարը:

Հայրս տարիներ շարունակ իր ամբողջ աշխատավարձը նվիրաբերել է մանկատների ավարտական դասարանի երեխաներին: (Կան հրապարակումներ):

Ավարտականի երեխաները ստացել են քարտ՝ մեջը հորս աշխատավարձը, որպես կյանք մտնելու համար անհրաժեշտ միջոց:

Մեր երկրի ուժեղ ղեկավարները այս ճամփով պետք է գնան»,-գրել է նա:

Leave a Comment