Ավստրիայում ձնահոսքերի հետևանքով զոհվել է 8 մարդ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավստրիայում երեք ձնահոսքի հետևանքով զոհվել է ութ դահուկորդ, հայտնում է Associated Press-ը։

Ըստ Պոնգաուի լեռնափրկարար ծառայության տվյալների, շաբաթ օրը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին, Ավստրիայի արևմտյան հատվածում՝ Բադ-Հոֆգաշտայն շրջանում, մոտ 2200 մետր բարձրության վրա ձնահոսքի տակ է մնացել և զոհվել մեկ դահուկորդուհի։

Մոտ 90 րոպե անց ձնահոսք է տեղի ունեցել հարևան Գաշտայնի հովտում, որը գտնվում է Զալցբուրգ քաղաքի հարավում։ Այդտեղ զոհվել է չորս մարդ, երկուսը ստացել են ծանր վնասվածքներ, իսկ մեկին հաջողվել է փրկվել առանց վնասվածքների։

Պուստերվալդ քաղաքում, որը գտնվում է Ավստրիայի կենտրոնական մասում, երեք չեխ դահուկորդ է զոհվել ձնահոսքի հետևանքով, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 16:30-ին, հայտնել է ոստիկանությունը։ Նրանց չորս ընկերները տեղափոխվել են անվտանգ վայր։

Նախօրեին տեղական լրատվամիջոցները հաղորդել էին Ավստրիայում երկու ձնահոսքի հետևանքով հինգ մարդու մահվան մասին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment