
Գրենլանդիայի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել եվրոպական երկրներին կղզուն ցուցաբերած աջակցության համար՝ Միացյալ Նահանգների կողմից առևտրային սակագների հնարավոր սահմանման սպառնալիքից հետո, հաղորդում է Reuters-ը։
«Մենք ապրում ենք արտակարգ ժամանակներում, որոնք պահանջում են ոչ միայն պարկեշտություն, այլև մեծ քաջություն»,- ասել է Գրենլանդիայի կաբինետի նախարար Նայա Նաթանիելսենը։
Իր հերթին, Գրենլանդիայի գործարար ասոցիացիայի (GBA) ղեկավար Քրիստիան Քելդսենը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից սակագների հնարավոր սահմանումը, հավանաբար, էական ազդեցություն չի ունենա կղզու տնտեսության վրա։ Նա պնդել է, որ Վաշինգթոնի գործողություններն ուղղված են ոչ այնքան Գրենլանդիայի դեմ, որքան Եվրոպայում և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա ճնշումն ահագնացնելուն։