Իրանն Իրաքի հետ անվտանգության համաձայնագիր է մշակում. Արաղչի

Բաժանորդագրվել

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել այցով Թեհրան ժամանած իրաքցի գործընկերոջ հետ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իրանն Իրաքի հետ անվտանգության վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր է մշակում։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Թեհրանում գտնվող իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ ճեպազրույցում:

«Մենք Իրաքի հետ աշխատում ենք անվտանգության հարցերով համատեղ համաձայնության հասնելու ուղղությամբ», – նշել է Արաղչին, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարի խոսքով՝ Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ավիաբազայից ամերիկացի զինվորականների հեռանալը «Իրաքի հետ անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ապացույցն է»:

ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի* դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերումից հետո 2025 թվականի օգոստոսի 17-ին «Այն ալ Ասադ» ավիաբազան ամբողջությամբ անցել է իրաքյան բանակի վերահսկողության տակ:

* ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Leave a Comment