Նոր մանրամասներ՝ հացադուլ հայտարարած, կալանավորված Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին

 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին․

«Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է, և քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ արդեն 10-րդ օրը հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի բուժզննությամբ պարզվել էր, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն էին կանչել։

Leave a Comment