Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող նավթի ծավալը 3-րդ տարին անընդմեջ նվազում է

Բաժանորդագրվել

Վրացական նավթագազային կորպորացիան հրապարակել է «սև ոսկու» տեղափոխման տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տեղափոխվող նավթի ծավալը երրորդ տարին անընդմեջ նվազում է։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով Վրացական նավթագազային կորպորացիայի տվյալները։

Նշվում է, որ տեղափոխվող նավթի ծավալը 2025 թվականին կազմել է 27,2 մլն տոննա, ինչը 2,3 մլն տոննայով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Դրան զուգահեռ, 2023 թվականից Բաքու-Սուփսա նավթամուղով մատակարարումներ գրեթե չեն կատարվում, այդ խողովակաշարի աշխատանքը գործնականում դադարեցված է։

2025 թվականի ամռանը տեղեկություններ են հայտնվել, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող հումքը պարունակում է օրգանական քլորիդներ, որոնք օգտագործվում են արդյունահանման ավելացման համար։

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը նույնիսկ հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։

Leave a Comment