Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդել է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։