Բանտից զանգեց Նարեկը. շտապօգնություն են կանչել. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։

 

Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր»:

Leave a Comment