Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով Զապորոժիեում 205000 բաժանորդ մնացել է առանց հոսանքի

https://arm.sputniknews.ru/20260118/ukrainaji-zu-hardzakman-hetevanqvov-zapvorvozhieum-205000-bazhanvord-mnacel-e-aranc-hvosanqi-97863071.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/19/67705947_176:0:1600:1068_1920x0_80_0_0_73baad8beae2ab8948cd8a00da01c793.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, էլեկտրաէներգիա, լույս, հոսանք, հոսանքազրկում

ուկրաինա, ռուսաստան, զապորոժիե, էլեկտրաէներգիա, լույս, հոսանք, հոսանքազրկում

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը անցած գիշեր գրոհել են տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման մեծածավալ անջատման։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Զապորոժիեի մարզի 365 բնակավայրերում ավելի քան 205 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, բայց, մարզպետ Եվգենի Բալիցկիի խոսքով, քիչ–քիչ վերականգնում են էլեկտրամատակարարումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անցած գիշեր գրոհել են տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման մեծածավալ անջատման:

«Ներկա պահին Զապորոժիեի մարզի 365 բնակավայրերում 205 139 բաժանորդ չունի էլեկտրական հոսանք։ Անջատումների թիվը նվազում է, բայց և պահպանվում է հաճախակի անջատումների հետ կապված խնդիրը, ինչն անդրադառնում է ջերմային ցանցերի վրա», – «Мах» հարթակի ալիքում գրել է Բալիցկին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Բեսլանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բնակելի տան վրա. տուժածների թվում կա երկու երեխա

Leave a Comment