Ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի բանակի էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտները

Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի բանակի համար օգտագործվող էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։

Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ձեռնարկություններ, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկայի և տրանսպորտային օբյեկտներ, ինչպես նաև 149 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների ու օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment