Արման Խոջոյանը հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի՝ Global Forum for Food and Agriculture (GFFA) շրջանակներում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ։

616847089_1323577819811598_1243031576516253918_n.jpg (169 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը՝ ընդգծելով ջրի կառավարման ժամանակակից և կայուն մոտեցումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ զարգացման ապահովման համատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

64 դիտում

Leave a Comment