Դեմոկրատները Թրամփի որոշումն արգելափակելու նախագիծ կներկայացնեն – CIVILNET

ԱՄՆ-ի Դեմոկրտական կուսակցությունը օրինագիծ կներկայացնի՝ արգելափակելու եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման համար։ Այս մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը։ «Դեմոկրատները նախագիծ կներկայացնեն՝ միտված այդ մաքսատուրքերի արգելափակմանը, քանի դեռ դրանք ավելի շատ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Leave a Comment