ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ու 2.1-ին ենթակետերով և 3-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և բասկետբոլի՝ Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝
- Դարիուս Մալիկ Մաքգիին (ծնված` 1999 թվականի հունիսի 2-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).
- Ջասթինիան Լուիս Ջեսափին (ծնված` 1998 թվականի մայիսի 23-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հովհաննես Արտակի Մարգարյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հնոցավան 5 շարք, տ. 7, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ, հրաձգության Եվրոպայի 2025 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր, նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.07.2024 թ. N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.):