Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում Նիկոլ Փաշինյանն իր շրջիկ խմբի հետ այսօր մանսակցում է իր կազմակերպած պատարագին։

Կազմակերպված պատարագը լուսաբանող 24News-ի աշխատակցի փոխանցմամբ, արարողությանը մասնակցելու են եկել նաև կարգալույծ քահանաներ, տիրադավ անվանումը ստացած Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանը, ՔՊ խմբակցության անդամներ, Չարենցավանի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, ինչպես նաև իշխանության սակավաթիվ այլ աջակիցներ։

Փաշինյանի կազմակերպած պատարագի սահմանված հատվածում չհիշատակվեց ո’չ Վեհափառի, ո’չ տվյալ թեմի, ոչ էլ պատարագիչ քահանայի անունը։
Ավելին, պատարագի ընթացքում Առաքել Սրբազանը ողջագուրվեց Փաշինյանի հետ։

 

–00—ՍՊ

Leave a Comment