Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 9-ամյա Դ․ Բ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Դ․ Բ․-ի և իր համադասարանցիներ 9-ամյա Ա․ Գ․-ի և 9-ամյա Գ․ Պ․-ի միջև, որի ժամանակ Ա․ Գ․-նը և Գ․ Պ․-ն հարվածներ են հասցրել Դ․ Բ․-ի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: