
«Կանաչների» քաղաքական կուսակցությունը կոչ է արել Եվրամիությանը սահմանել պատասխան մաքսատուրքեր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վեճի վերաբերյալ սպառնալիքների, հաղորդում է գերմանական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Բունդեսթագում «Կանաչների» խորհրդարանական խմբակցության ղեկավար Կատարինա Դրյոգեին։
Շաբաթ օրը Թրամփը հայտարարեց փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի դեմ 10% մաքսատուրքի սահմանման մասին, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և կմնա ուժի մեջ մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան գնելու գործարքի կնքումը։
«ԵՄ-ն հիմա չպետք է նահանջի Թրամփի սակագնային սպառնալիքների առջև… Անհրաժեշտ է հստակ պատասխան Թրամփին. ԵՄ-ն կարձագանքի սակագնային սպառնալիքներին՝ հակասակագներ մտցնելով», – խմբակցության ղեկավարի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։