Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Կիևը պետք է փոխզիջման գնա և իր զորքերը դուրս բերի Դոնբասից։
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Die Welt-ի Կիևի թղթակից Շտեֆեն Շվարցկոպֆը՝ հղում անելով «չափազանց ազդեցիկ խորհրդարանականի» հետ զրույցին։
«Մենք պետք է փոխզիջման գնանք, նույնիսկ եթե դա շատ ցավոտ է, և այո, մենք պետք է հանձնենք Դոնբասը, և սա իմ անձնական կարծիքը չէ, այլ շատ պատգամավորների»,- Շվարցկոպֆը մեջբերել է անանուն խորհրդարանականի խոսքերը։