Aurora News | Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին

Այսօր և առաջիկա 2 օրերին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր ձյուն է կանխատեսվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից -2, գիշերը` -2-ից -4 աստիճանի սահմաններում։

Leave a Comment