Հայաստանի շրջանների մեծ մասում հունվարի 18-ին սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է -1-ից -3 աստիճան, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -3-ից -6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -3-ից -6 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -5-ից -8 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -2-ից -5 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -3-ից -5 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -3-ից -6 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 0-ից -2 աստիճան։ Արմավիրում կդիտվի -1-ից 2 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -3-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի -3-ից -6 աստիճան։
Արցախում հունվարի 18-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 0 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև -1 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
