Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։
Նրան երեկ սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել են Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են շատ ծանր։
Լրատվամիջոցները զրուցել են Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասել է. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։