Aurora News | Կարձագանքենք Գրենլանդիայի համար մաքսատուրքերի սպառնալիքներին․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին Գրենլանդիայի նկատմամբ մաքսատուրքերի սպառնալիքների համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գրենլանդիայի զորավարժություններին Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ մաքսատուրքերի սպառնալիքները անընդունելի են։

«Մաքսատուրքերի սպառնալիքները անընդունելի են և անընդունելի այս համատեքստում։ Եվրոպացիները կարձագանքեն միասնական և համակարգված ձևով, եթե այդ սպառնալիքները հաստատվեն։ Մենք կապահովենք եվրոպական ինքնիշխանության հարգանքը», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի էջում։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Թրամփը 10% մաքսատուրքեր է սահմանում Եվրոպայի նկատմամբ՝ Գրենլանդիայում ստեղծվածի պատճառով։

Leave a Comment