«Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ մեր ժողովրդի ապագան տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը»: Այս մասին հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել։
«Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,- հայտնել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթեյանը։