Ամեն օրը թանկ է. հացադուլի մեջ գտնվող Նարեկը պետք է վիրահատվի

Արդեն 9 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն առողջական խնդիրներ ունի։ Նրան պետք է շտապ վիրահատել։

Հացադուլից Նարեկը հյուծվել է, գիտե, որ դա իր առողջությանը վնաս է, բայց սա է նրա պայքարի միջոցը։ Նա այս ծայրահեղ քայլին է դիմել՝ իր բողոքը հայտնելու ապօրինի կալանքի դեմ։ Հունվարի 9-ին, երբ շատերն սպասում էին, որ նոյեմբերի 13-ից կալանավորված Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը կփոխարինվի տնային կալանքով, դատավորը, ընդհակառակը, կալանքի ժամկետը 3 ամսով երկարացրեց։ Ու հենց դատարանի դահլիճում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում։

Հիշեցնենք, որ «Անտիֆեյք» հարթակի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա։ Սիմոնյանը տղանհերին անվանել է «շան լակոտներ», նրանք էլ «Իմնեմնիմիի» եթերում պատասխանել են ԱԺ նախագահի վիրավորանքին, ինչից հետո նրանց բնակարաններն ու «Անտիֆեյքի» գրասենյակը խուզարկել են, իսկ տղաներին՝ բերման ենթարկել ու կալանավորել։

Leave a Comment