Վաշինգտոնի վարչակազմը 10% մաքսատուրք է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ֆինլանդիայի և Նիդեռլանդների նկատմամբ, որոնք ուժի մեջ կմնան մինչև Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների կողմից ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից՝ վերոնշյալ բոլոր երկրների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ և Ֆինլանդիա) վրա կգործի 10% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող բոլոր ապրանքների համար: 2026 թվականի հունիսի 1-ին այս մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%», – գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում:
«Այս մաքսատուրքերը կգանձվեն և կվճարվեն մինչև Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական ձեռքբերման վերաբերյալ համաձայնության հասնելը», – հավելել է Թրամփը:
Թրամփը հունվարի 16-ին հայտարարել էր, որ քննարկում է նոր տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք դեմ են Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու իր ծրագրերին։ Հունվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել էր օրինագիծ՝ «Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու և նրան պետականություն շնորհելու մասին»։
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել էր, որ եթե կանգնեն ընտրության առաջ, իրենց նախապատվությունը կտան Դանիային՝ Միացյալ Նահանգների փոխարեն։
