
Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ «Վիքիպեդիայի»՝ Պետրոս Ղազարյանը 1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում: Ես ճշտեցի, որ այդ տարիներին այդ բաժնում ուսուցանվել է թուրքերեն, ներկայումս էլ Թյուրքագիտության ամբիոնում թուրքերենը պարտադիր դասընթաց է: Երեկ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանը կասկածի տակ էր դնում լրագրողների կրթական ցենզը, ուրեմն թող ասի՝ 5 տարի Թուրքագիտության ֆակուլտետում ուսանելուց հետո թուրքերեն սովորե՞լ է, ներկայումս կարո՞ղ է այդ լեզվով հաղորդակցվել»:
Աղբյուրը` Կորյուն Սիմոնյան