Եվրամիությունը նախատեսում է պահանջել անդամ պետությունների հիմնական ենթակառուցվածքներից մաստիճանաբար դուրսբերել չինական սարքավորումները, այդ թվում՝ հեռահաղորդակցության և արևային էներգիայի ոլորտներում, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սա հիմնականում վերաբերում է Huawei-ի և ZTE-ի արտադրանքին։ Չնայած «բարձր ռիսկի մատակարարների» համար սահմանափակումները ներկայումս կամավոր են, ԵՄ կիբերանվտանգության նոր նախաձեռնությունը կարող է դրանք պարտադիր դարձնել։ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը կներկայացվի հունվարի 20-ին։
Փուլային դուրսբերման ժամկետը կախված կլինի ռիսկի մակարդակից, արդյունաբերությունից և այլընտրանքային մատակարարների առկայությունից։ Միացյալ Նահանգներն արգելել էր Huawei-ի և ZTE-ի սարքավորումների օգտագործումը և կոչ արել եվրոպացի դաշնակիցներին հետևել իր օրինակին։
