Այսօր ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում շատ ավելի թույլ է, քան Խորհրդային Միության փլուզումից հետո էր․ Ջոն Բոլթոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.01.2026 | 19:30

Խորհրդային Միության փլուզումից հետո նոր հանրապետությունների ի հայտ գալն իրական հնարավորություն էր՝ սահմանափակելու էքսպանսիոնիստական ​​Ռուսաստանին, եթե այն դուրս գար ժողովրդավարության շրջանակներից, ինչն էլ Մոսկվան արեց։ Բայց այն, ինչ մենք թույլ տվեցինք, որ տեղի ունենա Վրաստանում, իսկ հիմա՝ Հայաստանում և Ադրբեջանում, ռուսական ազդեցությունն է, գուցե ոչ այնքան մեծ, որքան Խորհրդային Միության փլուզումից առաջ էր, բայց այն բավականին մոտ է։ Independence Media Avenue-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերի մասին հարցին։

«Պուտինը, ցավոք, բավական լավ է խաղացել այս հարցում։ Նա դեռևս չի փորձել ներառել նախկին խորհրդային մյուս հանրապետություններից որևէ մեկը, բայց աշխատել է Կովկասում, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում, բիրտ ուժ է կիրառել Ուկրաինայի դեպքում։ Նա, ըստ էության, արդեն ստացել է Բելառուսը, կրկին աշխատում է նաև Մոլդովայի ուղղությամբ՝ Մերձդնեստրի միջոցով»,- ասել է նա։

Ըստ Բոլթոնի՝ Պուտինը ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Ռուսական կայսրությունը կրկին գոյություն պետք է ունենա։

«Մենք սխալներ ենք թույլ տվել նախկին Խորհրդային Միության ամբողջ քարտեզի վրա։ Եվ այսօր Կովկասում մեր ազդեցությունն ավելի թույլ է, քան իրականում եղել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր»,- եզրափակել է Ջոն Բոլթոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Leave a Comment