Aurora News | Կյանքից հեռացել է վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը

Կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը։

«Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի։ Լույսերի մեջ մնա»-, գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Զառա Արամյանը գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։

Leave a Comment