ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է ընդգրկվել Գազայի հատվածում «Խաղաղության խորհրդի» համահիմնադիրների կազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«2803 բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել աջակցել Գազայի հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այս նախաձեռնության շրջանակներում Գազայում ստեղծվում են «Խաղաղության խորհուրդ» և այլ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության ապահովման և վերականգնման համար:
2026 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը՝ որպես «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նախագահ, նամակ է ուղարկել մեր նախագահին՝ խորհրդի համահիմնադիրների կազմում ընդգրկվելու համար», – ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։