https://arm.sputniknews.ru/20260117/vardan-ghukasjanin-krkin-teghapvokhel-en-qkh-ahazangum-e-zaruhi-pvostanjjany-97848157.html
Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ. ահազանգում է Զարուհի Փոստանջյանը
Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ. ահազանգում է Զարուհի Փոստանջյանը
Sputnik Արմենիա
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա հուսով է, որ Ղուկասյանը կստանա անհրաժեշտ բուժօգնություն և կտեղափոխվի հիվանդանոց։ 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T16:29+0400
2026-01-17T16:29+0400
2026-01-17T16:35+0400
հայաստան
վարդան ղուկասյան
զարուհի փոստանջյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94835640_0:0:1280:721_1920x0_80_0_0_7fef94e401d8dfde71e717270f2680ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Նա նշել է, որ քիչ առաջ է տեսակցել Վարդան Ղուկասյանին, և նրա առողջական վիճակը կրկին վատթարացած է։Հունվարի 8–ին հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետին տեղափոխել են հիվանդանոց։Նա թվարկել է Գյումրու համայնքապետի առողջական խնդիրները։«Վարդան Ղուկասյանը սրտի և կրծքավանդակի շրջանում ունի ցավեր, արյան մեջ` բարձր շաքար։ Նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ` «ծանր» ընթացքով, նեյրոպաթիա, լիմֆոստազ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների փակում, մի անոթը փակված է 90%–ով, և մյուս 3 անոթները փակված են 65%–ով, ունի աորտայի լայնացում։ Այս ամենը հիվանդությունների մի մասն է։ Ի դեպ, շուրջ 10 օր հիվանդանոցային հետազոտությունները պարզեցին, որ Ղուկասյանը նաև ինֆարկտ է տարել»,– ասել է Փոստանջյանը։Փաստաբանը ահազանգել է շտապօգնություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա հուսով է, որ Ղուկասյանը կստանա անհրաժեշտ բուժօգնություն և կտեղափոխվի հիվանդանոց։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94835640_163:0:1124:721_1920x0_80_0_0_97f6792092dd3a764447eadbdd0b102f.jpg.webp
հայաստան, վարդան ղուկասյան, զարուհի փոստանջյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց
հայաստան, վարդան ղուկասյան, զարուհի փոստանջյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հիվանդանոց
Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա հուսով է, որ Ղուկասյանը կստանա անհրաժեշտ բուժօգնություն և կտեղափոխվի հիվանդանոց։
«Հիվանդանոցն այնպիսի ախտորոշում էր տվել, որոնք անհամատեղելի են Վարդան Ղուկասյանի կալանքի հետ։ Նրան այս քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարելի է բնութագրել հանցագործություն, որը միտված է մահվան հասցնելուն։ Այս քրեակատարողական հիմնարկում բժիշկ գոյություն չունի, ինչ–որ բուժքույր կար, բայց ես հնարավորություն չունեցա նրան հանդիպելու»,– նշել է Փոստանջյանը։
Նա թվարկել է Գյումրու համայնքապետի առողջական խնդիրները։
«Վարդան Ղուկասյանը սրտի և կրծքավանդակի շրջանում ունի ցավեր, արյան մեջ` բարձր շաքար։ Նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի 2-րդ տիպ` «ծանր» ընթացքով, նեյրոպաթիա, լիմֆոստազ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների փակում, մի անոթը փակված է 90%–ով, և մյուս 3 անոթները փակված են 65%–ով, ունի աորտայի լայնացում։ Այս ամենը հիվանդությունների մի մասն է։ Ի դեպ, շուրջ 10 օր հիվանդանոցային հետազոտությունները պարզեցին, որ Ղուկասյանը նաև ինֆարկտ է տարել»,– ասել է Փոստանջյանը։
Փաստաբանը ահազանգել է շտապօգնություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա հուսով է, որ Ղուկասյանը կստանա անհրաժեշտ բուժօգնություն և կտեղափոխվի հիվանդանոց։