Վթար Ալագյազում. GAZel-ի ուղևորներն ու և UAZ-ի վարորդը հոսպիտալացվել են

Հունվարի 17-ին՝ ժամը 12։35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment