Որպես առաջնորդ, ՀՀ ղեկավար՝ Սամվել Կարապետյանը կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների. Նարեկ Կարապետյան

Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների, Ֆեյսբուքում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը», – նշել է շարժման համակարգողը։

Կարապետյանի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին կներկայացվեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տեսլականը և նրա ծրագրերը տնտեսության և անվտանգության ոլորտներում, առաջին խոշոր հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։

Leave a Comment