Մինչև Սամսոնյանը հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ. փաստաբան


Հասարակություն


«Ես տեղյակ էի, որ Նարեկը դեկտեմբերին պատրաստվում է վիրահատվել, բայց նոյեմբերին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին։ Նոր կալանքի ընթացքում խնդիրներն արդեն ավելի են սրվել»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նարեկ սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ բժշկի համոզմունքն այն է, որ օր առաջ պետք է Նարեկ Սամսոնյանին վիրահատել։

Մելիքյանը նշեց, որ բժշկի հետ խոսել են՝ մինչև Սամսոնյանը հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ։

«Մի քանի օր է պետք, որ հացադուլավորը կարողանա այնպիսի ֆիզիկական վիճակի բերվել, որ հնարավոր լինի վիրահատությունը»,-մանրամասնեց փաստաբանը։


Leave a Comment