Բաքվում դատավարությունների նպատակն է Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումը, ցուցադրական պատիժը. Սիրանուշ Սահակյան


Քաղաքականություն


«Բաքվում ընթացող դատավարությունների նպատակն է Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումը,  ցուցադրական պատիժը  բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն են իրականավցրել»,- ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ դատավարության ողջ գործընթացը կապված էր Արցախի, դրա ինքնորոշման իրավունքի, հայկական պատկանելիության, ի նպաստ Արցախի գործունեության հետ։

Ս. Սահակյանի ներկայացմամբ, Բաքվում ապօրինի պահվող  հայ գերիների և քաղբանտարկյալների  դատավարություններն ընթացել են փակ ռեժիմով, ոչ հրապարակային։

«Դատական նիստերի քանակը գերազանցել է շուրջ 150-ը և այդ ընթացքում չտեսանք կոնկրետ փաստեր, ապացույցներ, արարքներն այդպես էլ մնացին չապացուցված»,- ասաց Ս. Սահակյանը։


Leave a Comment