Յոթ անձ է ձերբակալվել Երևանում Իրանի դեսպանատան առջև. երթն արտոնված չէր. խոսնակ

Նրանք չեն կատարել ոստիկանության օրինական պահանջը, հայտնել է Սարգսյանը

Յոթ անձ  է  ձերբակալվել  Երևանում Իրանի դեսպանատան առջև. երթն արտոնված չէր. խոսնակ


ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։


Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


« Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։


 


Leave a Comment