Սիրիական բանակը քրդական ուժերի դուրսբերումից հետո մտել է Հալեպ – Armenia Today

Սիրիական բանակը սկսել է վերահսկողություն սահմանել Հալեպի նահանգի այն շրջանների նկատմամբ, որոնք ավելի վաղ գտնվում էին քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի« (ՍԴՈւ) վերահսկողության տակ, հայտնում է Al Jazeera-ն։

Կառավարական զորքերը մտել են Հալեպից 50 կմ դեպի արևելք գտնվող Դեյր Հաֆեր այն բանից հետո, երբ ՍԴՈւ-ն հայտարարել է իր ուժերի դուրսբերման մասին, ավելի ուշ իշխանությունները հայտնել են քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին: Գործողությունը սկսվել է նախօրեին՝ հունվարի 16-ին։

Սիրիական բանակը հայտարարել է դեմակրատական ուժերի դեմ գործողությունների մասին՝ նրանց մեղադրելով Հալեպի և արևելյան արվարձանների վրա հարձակումների մեջ: Ի պատասխան ՍԴՈւ հրամանատար Մազլում Աբդին հայտնել է ուժերը Եփրատից արևելք հետ քաշելու որոշման մասին։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է միջնորդների և «բարեկամ երկրների» հետ խորհրդակցությունների արդյունքում և կապված է 2025 թվականի մարտի 10-ի համաձայնագրի դրույթների կատարման հետ, որը նախատեսում է քրդական վարչակազմի ինտեգրումը սիրիական պետության կառույցներին:

Սիրիական բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ չի հասցնի նահանջող ստորաբաժանումներին:

Հունվարի սկզբին Հալեպում բախումներ էին սկսվել Դամասկոսի կառավարական զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Հունվարի 11-ին քրդական ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել էին քաղաքը կրակի դադարեցման և մարդկանց անվտանգ դուրս բերելու մասին պայմանավորվածությունից հետո:

Leave a Comment