https://arm.sputniknews.ru/20260117/hh-um-mets-britaniaji-despany-cavum-e-vor-akvopvovajin-ev-rakhmaninin-viza-chen-tramadrel-97846168.html
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ցավում է, որ Ակոպովային և Ռախմանինին վիզա չեն տրամադրել
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ցավում է, որ Ակոպովային և Ռախմանինին վիզա չեն տրամադրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել էր, որ բյուրոկրատական ընթացակարգերը չպետք է խոչընդոտեն մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին: 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T15:12+0400
2026-01-17T15:12+0400
2026-01-17T15:14+0400
հայաստան
մեծ բրիտանիա
վիզա
գեղասահորդ
կարինա ակոպովա
նիկիտա ռախմանին
դեսպան
ալեքսանդրա քոուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97844011_0:146:1500:990_1920x0_80_0_0_60cc0c3dd1db851eaa7df56c78d35b11.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդներ Կարինե Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին, ինչպես նաև մենասահորդ Սիմոն Դանիլյանցին մուտքի վիզա չեն տրամադրել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ Ակոպովան սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպանությունը իրեն և Ռախմանինին վիզաներ չի տրամադրել Շեֆիլդ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Գեղասահորդուհին նշել էր, որ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը չի պատասխանել զուգասահքում հանդես եկող մարզիկների՝ վիզաներ ստանալու հարցմանը:Հիշեցնենք` Ակոպովա–Ռախմանին զույգը մինչև 2024 թվականը ներկայացնում էր Ռուսաստանը, 2025 թվականից գեղասահորդները հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2025 թվականի դեկտեմբերին նրանք հաղթեցին Հայաստանի առաջնությունում։
մեծ բրիտանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97844011_167:0:1500:1000_1920x0_80_0_0_7f4875601a5491a5c174f3c8c02f7a82.jpg.webp
հայաստան, մեծ բրիտանիա, վիզա, գեղասահորդ, կարինա ակոպովա, նիկիտա ռախմանին, դեսպան, ալեքսանդրա քոուլ
հայաստան, մեծ բրիտանիա, վիզա, գեղասահորդ, կարինա ակոպովա, նիկիտա ռախմանին, դեսպան, ալեքսանդրա քոուլ
Ավելի վաղ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել էր, որ բյուրոկրատական ընթացակարգերը չպետք է խոչընդոտեն մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին:
«Ցավով տեղեկացա, որ Հայաստանի գեղասահորդները բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը Շեֆիլդ քաղաքում։ Կարող եմ միայն պատկերացնել նրանց հիասթափության աստիճանը», – գրել է Քոուլը։
Հիշեցնենք` Ակոպովա–Ռախմանին զույգը մինչև 2024 թվականը ներկայացնում էր Ռուսաստանը, 2025 թվականից գեղասահորդները հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2025 թվականի դեկտեմբերին նրանք հաղթեցին Հայաստանի առաջնությունում։