Բաքվում չի թույլատրվում հայ գերիներին փոխանցել Աստվածաշունչ, կրոնական սիմվոլիկայով դաջվածքներն այրվել են. Սահակյան


Հասարակություն


«Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում ենք դիտարկել Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Մեծացել է նրա մեկուսածվածությունը արտաքին աշխարհից»,- ասուլիսում ասաց  ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

 Նա հայտնեց, որ Ռ.Վարդանյանի ընտանիքի միջոցով տեղեկացել են՝  պակասել է զանգերի հաճախականությունը։

«16 գերիների պարագայում շաբաթը մեկ զանգի հնարավորություն է տրվել,  որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում՝ 4-6 շաբաթը մեկ պարբերականությամբ։

Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ։ Ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նա զրկվում է վերջին խոսքն արտահայտելու հնարավորությունից»,- հայտարարեց Ս. Սահակյանը։

Ըստ նրա, ռազմագերիների խնդիրն ունի նաև կրոնական ասպեկտ. «Գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ, և այն, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են նաև կրոնական սիմվոլներին առնչվող մի շարք հարցեր։ Օրինակ, թեև առանձին  գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչ, և սա բացատրություն չունի։


Leave a Comment