Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը բախվել է «ԳԱԶ 69»-ին, Armenia Today-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ՀՀ բուժհաստատություններ է տեղափոխվել 6 տուժած։
Armenia Today-ի տեղեկությամբ՝ տուժածների վիճակը միջին ծանրության է։
