Հայաստանում ապրող իրանցիները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան առջև

Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերն այսօր կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիաների մասնակիցները բողոքում են Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում:

«Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ տարածքը լի է ոստիկաններով, որոնք խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին նախապես պլանավորած երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ: Ցուցարարները սա կապում են Իրանի դեսպանի վերջին հայտարարության հետ:

Ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել՝ որպես բողոքի նշան, ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ակցիան՝ սպառնալով կիրառել ուժ և հատուկ միջոցներ

Leave a Comment