
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան․ «Հիմնական պատճառները, որոնք կարող են լինել, դժվար է վերհանելը, բայց հետաձգման միտումը մեզ համար նկատելի է»,- նշել է նա՝ հավելելով, որ բացի դրանից, մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից․ ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը։