https://arm.sputniknews.ru/20260117/baqvum-ruben-vardanjani-nkatmamb-tarberakvats-mvotecum-ka-iravapashtpany-gerineri-masin-97841191.html
Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տարբերակված մոտեցում կա. իրավապաշտպանը` գերիների մասին
Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տարբերակված մոտեցում կա. իրավապաշտպանը` գերիների մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պարագայում։… 17.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-17T12:57+0400
2026-01-17T12:57+0400
2026-01-17T13:02+0400
հայաստան
գերի
ռուբեն վարդանյան
սիրանուշ սահակյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97840114_0:132:1280:852_1920x0_80_0_0_4ca897cb058e62ac1a54bf8c79039353.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։Սահակյանի խոսքով` ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց քրիստոնյա հայերին դատապարտելու խնդիր է դրել։«Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ նրանց փոխանցել Աստվածաշունչը, և սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ, դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ մյուս բանտարկյալներին։ Բացի այդ, հավաքել են կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել, և մեր գնահատմամբ` քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը ինչ–որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը»,–ասաց իրավապաշտպանը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97840114_72:0:1208:852_1920x0_80_0_0_9f76adc51b8b852f4410c61cf457e682.jpg.webp
հայաստան, գերի, ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, ադրբեջան
հայաստան, գերի, ռուբեն վարդանյան, սիրանուշ սահակյան, ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մեծացել է Ռուբեն Վարդանյանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից։ Ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Եթե մյուս գերիների պարագայում շաբաթը մեկ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթը պահպանված չէ։ Ինչ–ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նա զրկվում է դատարանում իր վերջին խոսքն արտահայտելու իրավունքից»,– ասաց Սահակյանը։
Սահակյանի խոսքով` ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց քրիստոնյա հայերին դատապարտելու խնդիր է դրել։
«Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ նրանց փոխանցել Աստվածաշունչը, և սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ, դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ մյուս բանտարկյալներին։ Բացի այդ, հավաքել են կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել, և մեր գնահատմամբ` քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը ինչ–որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը»,–ասաց իրավապաշտպանը։