Ալեն Սիմոնյանի եղբոր կինը դատարան է հրավիրվել ցուցմունքներ տալու․ ԶԼՄ – Armenia Today

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսին՝ եղբոր կին Անի Գևորգյանին դատարան են հրավիրել ցուցմունքներ տալու, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իրվապահ մարմիններում իր աղբյուրներին։

Սիմոնյանը 2025 թվականի ապրիլին հայտարարել էր, որ իր հարսը ստիպված ընդունել է մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, գործը դատարանում քննվի։

Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 մարդ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և Սիմոնյանի եղբոր կինը։

Այս համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին, հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել նույն գործով լիազորությունները չարաշահելու համար, իսկ փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։

 

 

 

Leave a Comment