«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրելու դրվագին։
Նա շեշտել է, որ այդ քայլը բացառապես հարգանքի դրսևորում է եկեղեցու ինստիտուտի և կարգավիճակի նկատմամբ, ինչն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում (օրինակ՝ Հռոմի պապի պարագայում)։
Ըստ Սարգսյանի՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող եզակի և անընդհատական գործող ինստիտուտ է, որի նկատմամբ հարգալից վերաբերմունքը պայմանավորված է պետականության և ավանդույթների արժևորմամբ, այլ ոչ թե կոնկրետ անձով։
Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է իր սկզբունքային քննադատությունը եկեղեցական վերնախավի նկատմամբ՝ նրանց դիտարկելով որպես Ռուսաստանից քաղաքական կախվածության շղթայի մաս։
Սարգսյանը հավելել է, որ խուսափում է անձնական վիրավորանքներից և մականուններից՝ առաջնորդվելով իշխանական ինստիտուտների նկատմամբ ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքով։
