Երևանում և մարզերում կնորացվի մոտ 600 կմ էլեկտրահաղորդման գիծ

Երևանում և մարզերում կնորացվի մոտ 600 կմ էլեկտրահաղորդման գիծ

17 հունվարի 2026 – 11:52 AMT

PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի 2026թ. ներդրումային ծրագրով նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում հիմնովին նորացնել մոտ 500 կմ օդային էլեկտրահաղորդման գծեր և մոտ 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գծեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Դա զգալիորեն կնվազեցնի բաշխման ցանցում սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը»,- գրել է նա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկը՝ փոփոխելու 2018-2034-ի ներդրումային ծրագիրը 2025-ի մասով՝ մատնանշելով էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վատթարացման և ֆինանսական կայունության նվազման ռիսկերը։

Leave a Comment